Հոնդուրասի նախագահ Պորֆիրիո Լոբոյի նստավայրի մոտ՝ երկրի մայրաքաղաքից ոչ հեռու, ուրբաթ օրը պայթյուն է որոտացել, հայտնում են մեքսիկական լրատվամիջոցները։

Նախնական տվյալով՝ պայթյունը նստավայրից ընդամենը 100 մ հեռվում է որոտացել։ Տուժածներ չկան։ Ականատեսների խոսքով՝ ռումբը մեքենայով անցնող անհայտ անձինք են նետել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Պայթյունի պահին Լոբոն նստավայրում է գտնվել՝ կնոջ եւ երեք երեխաների հետ։

Պայթյունից անմիջապես հետո շենքը շրջափակել են ոստիկանները եւ բանակի ականաերծող ստորաբաժանումը։ Այժմ փնտրում են մեքենան, որից ենթադրաբար նետել են ռումբը։