Անցնող ուրբաթը Բուլղարիայի մայրաքաղաքում Պլամեն Օրեշարսկու կառավարության դեմ բողոքի ցույցերի 50-րդ օրն էր, որը կազմակերպել էին սոցիալիստները, հայտնում է բուլղարական ռադիոն։

Խորհրդարանի շենքի առաջ շարունակում է մնալ վրանային ճամբարը, ցուցարարները հայտարարում են, որ այն չեն լքելու մինչեւ խորհրդարանական արձակուրդները։ Օգոստոսի 2-ը ընդմիջումից առաջ վերջին աշխատանքային օրն էր։ Ցուցարաները շարունակում են պահանջել կառավարության հրաժարականը եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Փակվել էին նաեւ մայրաքաղաքի գլխավոր խաչմերուկները, հայտնում է Gazeta.ru-ն։

Մարդկանց դժգոհությունների պատճառը Հանուն ազատության եւ իրավունքների շարժման պատգամավոր Դելյան Պեեւսկու նշանակումն էր Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում։ Նա հետո հրաժարական էր տվել, բայց դա չէր թուլացրել բողոքի ալիքը։