Թափառաշրջիկ կատուն միջազգային թռիչք է կատարել` թաքնվելով Աթենքից դեպի Ցյուրիխ թռչող օդանավի շասիի խցի մեջ:
Կենդանին հայտնվել է Աթենքի թռիչքուղում հուլիսի 31-ին, պտտվել օդանավի մոտ, այնուհետեւ անսպասելի անհետացել տեսադաշտից: Օդանավի անձնակազմն ստիպված է եղել հետաձգել թռիչքը եւ զբաղվել սեւ-սպիտակ «օրինախախտի» որոնումներով` կասկածելով, որ նա կարող է թաքնված լինել օդանավում ինչ-որ տեղ:
Երկու ժամ ապարդյուն որոնելուց հետո անձնակազմը որոշել է թռչել, հաղորդում է Lifenews.ru-ն: Այդուհանդերձ, կենդանին վտագի մեջ է եղել, քանի որ շասսի խցում ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 50 աստիճան, իսկ թթվածին չկա:
Կատվին նկատել են արդեն Ցյուրիխի օդանավակայանում` սառցակալած վիճակում եւ տվել են անասնաբույժներին: Օդանավակայանի աշխատակիցները որոշել են առողջանալուց հետո փափկամազին ոչ թե արտաքսել հայրենիք, այլ պահել իրենց մոտ:





























