Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում գտնվող Հնդկաստանի հյուպատոսության մոտ պայթուցիկով լիցքավորված մեքենայի պայթյունի արդյունքում երեք մարդ զոհվել է, առնվազն 12-ը` վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ, հաղորդում է «Ֆրանսպրեսը»-ը:
Ավելի վաղ «Ռոյթեր» գործակալությունը հաղորդել էր, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ինչին հաջորդել է փոխհրաձգություն:
«Մեքենան մխրճվել է հյուպատոսության մոտ գտնվող ցանկապատի մեջ եւ պայթել»,-ասել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:





























