Գերմանիան լուծում է երկրի հեռահաղորդակցական ցանցի մոնիտորինգի մասին պայմանագիրը, որը կնքվել էր մի քանի տասնամյակ առաջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի  եւ Մեծ Բրիտանիայի հետ, հաղորդում է Deutsche Welle-ն:

«Համաձայնագրի չեղյալ հայտարարումը, որն առաջացրել էին վերջին շաբաթների իրադարձությունները,  անհրաժեշտ էր եւ անձնական կյանքի պաշըպանության մասին վեճերի ճիշտ հետեւանք էր»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն:

Գերմանիայի եւ ԱՄՆ իշխանությունների համագործակցության մասին նյութերը, որոնք ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից տրվել էին լրատվամիջոցներին, Գերմանիայի հասարակական եւ քաղաքական շրջանակներուն սկանդալ էր առաջացրել, հաղորդում է   Gazeta.ru-ն:

Գերմանիայի կառավարությունը համապատասխան փաստաթուղթ է ուղարկել Վաշինգտոն, Լոնդոն եւ Փարիզ: