Չինաստանը Ճապոնիային կոչ է արել անկեղծ ջանքեր գործադրել երկկողմ սառը հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, հայտնում է NHK հեռուստաալիքը։
Չինաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հուա Չունյինը ՉԺՀ-ի իշխանությունների այս կոչը փոխանցել է Պեկինում ավանդական մամուլի ասուլիսի ընթացքում։ Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կոչ էր արել առանց նախապայմանների չին-ճապոնական գագաթաժողով գումարել, հայտնում է Gazeta.ru-ն։
Չինաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը Ճապոնիային կոչ է արել «տղամարդկություն ցուցաբերել Արեւելաչինական ծովի Տոկիոյի կողմից կառավարվող կղզիների խնդրի հարցում»։ Միաժամանակ ճապոնական կողմը պնդում է, որ նշված կղզիներին առնչվող վիճելի հարցեր չկան։
Չինական կողմին անհանգստացրել է նաեւ Ճապոնիայի փոխվարչապետ Տարո Ասոյի վիճահարույց հայտարարությունն այն մասին, որ հարկավոր է շտկումներ կատարել Ճապոնիայի խախաղասիրական Սահմանադրությունում։





























