Ուկրաինայի Խերսոնի մարզում գտնվող մասնավոր հանգստավայրից սննդային թունավորմամբ 24 մարդ է հոսպիտալացվել, որոնցից յոթը երեխաներ են: Ընդհանուր առմամբ հանգստի գոտում գտնվել է 150 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հոսպիտալացված անձանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնել են Ուկրինայի արտակարգ իրավիճակների պետծառայությունից: Ներկայումս բռնկման օջախում սանիտարա-հիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում: Թունավորման պատճառը դեռ հայտնի չէ:





























