Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում գտնվող Հնդկաստանի հյուպատոսության մոտ շաբաթ տեղի ունեցած պայթյունի արդյունքում ութ երեխա է զոհվել, առնվազն 21 մարդ վիրավորվել է, հաղորդում է աֆղանական «Tolo News» հեռտուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի եւ 12 վիրավորի մասին:
Ինչպես հաղորդել է Քաբուլում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչը, տուժածները Հնդկաստանի քաղաքացիներ չեն:
Պայթյունը կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը` պայթուցիկով լիցաքավորված մեքենան պայթեցնելով: Տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ասել են, որ երեխաներն այդ ժամին այցելել են հյուպատոսության մոտ գտնվող մզկիթ` պարապմունքների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























