Այսօր` մարտի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Միացյալ Նահանգների պետքարտուղարը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված և սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցության հրավերը` հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը:




























