Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում տեղադրված չորս վարչապետերի արձանները կարող են պատնեշներով առանձնացնել՝ դրանք սնահավատ պատգամավորներից պաշտպանելու համար, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Խորհրդարանականների շրջանում համոզմունք կա, որ լավ ելույթ ունենալու համար պետք է  ձեռքերով շփել արձաններից մեկի ոտքերը, օրինակ՝ Ուինսթոն Չերչիլի կամ Մարգարեթ Թեթչերի:

Սակայն Վեսթմինսթրի պալատի համակարգողը պնդում է, որ դա վնասում է հուշարձաններին:

Առայժմ  որոշվել է սահմանափակվել «ձեռք չտալ» ցուցանակներով, սակայն, եթե դա էլ չօգնի պատգամավորների ավանդույթի վերացմանը, արձանների շուրջ  պատվարներ կտեղադրե, որպեսզի դրանց հնարավոր չլինի ձեռք տալ: