Այսօր` մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել բուհի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, մի քանի ժամ տեւած հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է 2009 թվականին հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշներին եւ 2010 թվականի անելիքներին: Այնուհետեւ Բակո Սահակյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: