Չեխական Տուրնով քաղաքի ոստիկանները արդեն երկու ամիս անհաջող կերպով փորձում են բռնել անհայտ տղամարդուն, որը մերկ վիճակում պարում է հանրային վայրերում, հայտնում է չեխական ռադիոն։
«Մերկ պարողը», ըստ ոստիկանների, թաքնվում է հեծանվուղիների կողքի թփերում, իսկ երբ մոտով կանայք ու աղջիկներ են անցնում, դուրս է թռչում, մոտենում շփոթված զոհերին, մեկ-երկու պարային շարժում է կատարում եւ կրկին թաքնվում։
Ընդ որում, խուլիգանը կանանց դիպչելու փորձեր չի կատարում։ «Պարողի» հագին կա միայն մարզակոշիկներ,հովհարավոր գլխարկ եւ արեւային ակնոց, նշում է ռադիոկայանը;
Տուրնովի ոստիկանապետ Միլան Դրագոնովսկին կարծում է, որ խուլիգանը շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, քանի որ զոհերին բարոյական վնասից բացի ոչ մի այլ վնաս չի հասցնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քաղաքի ոստիկանությունն արդեն 150 բողոք է ստացել զայրացած կանանցից: Եթե ոստիկանությունը բռնի «պարողին», վերջինիս սպառնում է 2 հազար 500 չեխական կրոն տուգանք (130դոլար):





























