Պակիստանի իշխանությունները հայտնել են լույս շաբաթ օրվա գիշերը երկրի հարավային Կարաչի քաղաքում կատարված հարձակման մասին. անհայտ գրոհայինները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, որոնցից չորսը զոհվել են։

Ոստիկանները գիշերային հերթապահություն էին իրականացնում։ Քննիչները նրանց անշնչացած մարմինները գտել են ոստիկանական մեքենայում։

Իշխանության ներկայացուցչի խոսքով՝ հարձակման նպատակը պակիստանյան ոստիկանության մարտական ոգին կոտրելն էր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կարաչիում վերջերս բռնությունների ալիք է՝ զինված խմբավորումների միջեւ պատերազմի, ինչպես նաեւ ազգային եւ կրոնական հակամարտությունների  պատճառով։