Մեծ Բրիտանիայի դպրոցներից մեկում աշխատանքից հեռացրել են խոհարարին`  մահմեդական աշակերտուհիներց մեկին խոզի մսից պատրաստած ուտեստ վաճառելու համար: Դպրոցի տնօրենը նկատել է դա եւ աղջկան թույլ չի տվել ուտել նրա կրոնով արգելված ուտեստը, գրում է Daily Mail-ը:

Միջադեպի մասին տեղեկանալով` ծնողները եւս բողոք են ներկայացրել, որից հետո 51-ամյա խոհարարը հեռացվել է աշխատանքից:Միջադեպը տեղի է ունեցել Քեմբրիջի Queen Edith տարրական դպորցում, որտեղ շատ են տարբեր էթնիկ փոքրամասնությունների երեխաները: