Հունաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Գերմանիայի 72-ամյա քաղաքացու` Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով:Ոստիկանությունում հայտարարել են, որ  երեք տարի շարունակ  նա լուսանկարել է հունական ռազմական ճամբարները եւ երկրի զինված ուժերի մյուս ենթակառուցվածքները:

Ձերբակալության ժամանակ գերմանացուց, որի անունը չի հայտնվում, առգրավվել են լուսանկարներ եւ քարտեզ, որտեղ նշված են եղել ռազմական օբյեկտները, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը:Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ լուսանկարներն արվել են Թուրքիայի քաղաքացիների համար, որոնք 2010 թ-ին իրեն առաջարկել են լուսանկարել օբյեկտները` 500- 1,5 հազար եվրոյի դիմաց: Նյութերն ուղարկել են էլեկտրոնային փոստով` կոդավորված հաղորդագրությունների օգնությամբ, որոնք հետո ջնջվել են: