Մարտի 15-ին եւ 16-ին Մոսկվայում կկայանա 2012 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերի օրացույցի քննարկումը։ Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մեր երկիրը կներկայացնեն ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը եւ հավաքական թիմերի բաժնի ղեկավար Էդգար Մանուկյանը։

Հիշեցնենք, որ «B» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորայի հավաքականները։