Վրացի երկրպագուներին, որոնք մտադիր են մարտի 20-ին ժամանել թուրքական Տրապիզոն եւ հետեւել Ռեգբիի 2011 թվականի Աշխարհի գավաթի առաջնության շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի հավաքականների հանդիպմանը, երկրի ղեկավարությունը կոչ է արել հարգել մրցակցին ու սպորտային ավանդույթները:
«Կարելի է լսել օրհներգը լուռ. չծափահարել եւ չսուլել»,- հայտարարել է Վրաստանի ռեգբիի միության նախագահ Գեորգի Նիժարաձեն:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով ռեգբիստները ստիպված են խաղն անցկացնել չեզոք դաշտում:
Այդ երկու հավաքականների միջեւ առաջին խաղը կայացել է նախորդ տարի Ուկրաինայում, որն ավարտվել է վրացիների հաղթանակով` 29-21 հաշվով:



























