«Ժամանակ» թերթի փոխանցմամբ, Ամերիկյան գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ «Արցախ» բանկի 40 տոկոսի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը ժամանակ առաջ դատի է տվել ՀՀ ՊԵԿ-ին եւ շահել դատը, սակայն, նրա խոսքով, դատարանի որոշումը ՊԵԿ-ում ի կատար է ածվել միայն այն բանից հետո, երբ ինքը նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ամերիկահայ գործարարն ասում է, որ Հայաստանում կարելի է հաջողություն ունենալ առանց հայաստանցի գործընկերոջ՝ «օրթախի»:
Պարոն Կապրիելյան, Հայաստանի գործարար միջավայրն ինչպե՞ս եք գնահատում, ճի՞շտ է, որ խնդիրներ եք ունեցել:
Ես այստեղ ժամագործություն եմ անում, երբ ապրանքներս եկան, մաքսայինը երեք տարի պահեց ապրանքներս եւ էնտեղ Գեւորգ Ներսիսյան կար (ՊԵԿ հետաքննության վարչության պետ) ինց ասաց՝ Money laundering ես անում (փողերի լվացում): Ես երկու մլն դոլար եմ դրել ժամագործության մեջ, փող եմ կորցրել, ինձ ասում է փողերի լվացում ես անում: Ուրիշը լիներ փախել էր Հայաստանից: Դատի տվեցի, երեք ատյանում դատն էլ շահեցի: Չէր ստորագրում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Վարչապետին նամակ գրեցի, մեկ օրվա մեջ ստորագրեց: Եթե վարչապետը չլիներ, մեծ պրոբլեմ էի ունենալու, վարչապետը ստորագրել տվեց:
(Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում)




























