Երկու ծեծկռտուքը բավական է, որպեսզի դեռահաս տղաների IQ-ի մակարդակը տուժի: Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մտավոր ունակությունների ցուցանիշների նվազումը ուղիղ համեմատական է դպրոցում ուսումը մեկ տարով բաց թողնելուն: Աղջիկների դեպքում մեկ ծեծկռտուքն էլ բավական է, գրում է Medical News Today-ը:

Սկզբունքորեն հայտնի է, որ ֆիզիկական վնասվածքները բացասաբար են ազդում մարդու վիճակի վրա: Մասնավորապես, այդ պատճառով վտանգավոր են սպորտի կոնտակտային ձեւերը: Գլխի վնասվածքները ոչ միայն նվազեցնում են IQ-ն, այլեւ նյարդաբանական խնդիրներ են առաջացնում:

Բժիշկները դեմ են հանդես գալիս ֆուտբոլին եւ գլխով գնդակին խփելուն, իսկ դեռահասության շրջանը շատ կարեւոր է նյարդաբանական զարգացման համար: Այս մասին են վկայում  միջին եւ բարձր տարիքի 20 հազար դպրոցականների շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքները: Գիտնականները պարբերաբար հետազոտել են նրանց վիճակը, հաղորդում է MedDaily.ru-ն:

Պարզվել է, որ ծեծկռտուքները շատ մեծ բացասական ազդեցություն են ունեցել դեռահաս աղջիկների մտավոր ունակությունների մակարդակի վրա: Ընդհանուր առմամբ՝ IQ-ի մակարդակի նվազումը տղաների մոտ կազմել է 1,62 կետ, իսկ աղջիկների համար՝ 3,02 կետ: