Փարիզից ոչ հեռու բնակվող ֆրանսուհին նույնասեռ զույգերին կրծքով կերակրելու իր ծառայություններն է առաջարկել՝ նրանց կողմմից որդեգրած երեխաների համար: Այդ հայտարարությունը նա տեղադրել է E-loue.com պորտալում, որի միջոցով օգտատերերը ապրանքներ ու ծառայություններ են վաճառում:
Հայտարարությունում նշվում է, որ «cecilia232» մականունով 29-ամյա կինը պրոֆեսիոնալ դայակ է: Նա կարող է օրական մինչեւ 10 անգամ կրծքով կերակրել նորածիններին եւ այդ ծառայության համար ուզում է օրական 100 դոլար:
Ֆրանսուհին Reuters-ին հայտնել է, որ արդեն ավելի քան 10 առաջարկ է ստացել, որից միայն կեսն են լուրջ եղել, հաղորդում է Lenta.ru-ն:
E-loue.com պորտալի ղեկավարությունը հայտնել է, որ իրենք ստուգել են, որ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը եւ նրա հեղինակը պատրաստ է նման ծառայություն մատուցել:
Կայքի իրավաբանները ենթադրում են, որ ֆրանսուհին գործում է օրենքի շրջանակներում: Երկրում արգելված է կրծքի կաթի առեւտուր անել, սակայն ուղիղ արգելք չկա ստնտուի «վարձակալության» վերաբերյալ:



























