Նյու Յորքի համալսարանի գիտնականները հայտնաբերել են «չար մոր» գենը, որը ստիպում է կանանց հաճախ պոռթկալ եւ ճչալ երեխայի վրա: Միաժամանակ, այդ որակները ի հայտ են գալիս տնտեսական ճգնաժամերի ժամանակ, գրում է The Daily Mail-ը:
Վիճակագրության համաձայն՝ դաստիարակության այդքան խիստ միջոցները ԱՄՆ-ում հաճախակի են դարձել 2007-2009 թվականներին, հատկապես կանանց մոտ, ինչը կապված է տրամադրությունը կարգավորող գենի մուտացիայի հետ: Ծնողների ավելի քան 50 տոկոսը DRD2 գենում համապատասխան վարիացիա են ունեցել, որը վերահսկում է դոֆամինը: Ստացվում է, որ պատճառը գործազրկության կամ սթրեսի մեջ չէ, որպես այդպիսին, հաղորդում է MedDaily.ru-ն:
Եթե տնտեսական վիճակը բարելավվում է, գենետիկ մուտացիա ունեցող կանայք ավելի քիչ ագրեսիվ են դառնում: Ընդհանուր առմամբ՝ փորձագետներն ուսումնասիրել են մոտ 5 հազար երեխաների, որոնք ծնվել են 1998-2000 թվականներին եւ նրանց մայրերին:



























