Հարավային Կորեայում երեխաների ամուսնությամբ զբաղվում են ոչ միայն ծնողները, այլ կառավարությունը: Ամուսնությունները կնքվում են ազգային ծրագրի շրջանակում: Երկրում ծննուդների նվազեցումով մտահոգ իշխանություններն իրենց ձեռք են վերցրել միայնակ քաղաքացիներին ամուսնացնելու գործը:

Երկրում, որտեղ խնամախոսությունն աստիճանաբար հետին պլան է մղվում, կառավարությունը միջնորդական երեկոներ է կազմակերպում չամուսնացածների համար: Առողջապահություն եւ սոցիալական ապահովության նախարարության կողմից նման չորս միջոցառում է ծրագրվել: Նախարարը նույնիսկ անձամբ է մասնակցել հարսանիքներից մեկին, որը դարձել է նոր նախաձեռնության հաջողության վկայություններից: Այսուհետ նման հանդիպումներ կկազմակերպեն տարածքային իշխանությունները, տեղեկացնում է Russia Today-ը:

Նշվում է, որ Հարավային Կորեայում կանանց ամուսնության միջին տարիքը  29 տարեկանն է: