Մի խումբ գիտնականներ ԱՄՆ-ից պարզել են, որ դելֆինները իրենց հիշողությամբ զիջում են միայն մարդուն։
Մասնագետների տվյալներով՝ այդ կենդանիները ճանաչում են ակվարիումի իրենց նախկին հարեւանների հաղորդագրությունները անգամ բաժանումից 20 տարի անց։
Գիտնականները կարծում են, որ երկարատեւ հիշողությունը նրանց սոցիալական կյանքի հետ է կապված, որի ընթացքում առանձին առանձնյակները բազմիցս փոխում են սոցիալական խմբերը, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Գիտնականներն ընդգծել են, որ փղերը նույնպես հիշում են նրանց, ում հետ շփվել են 20 տարի առաջ։





























