Իտալիայում նորվեգացի զբոսաշրջիկները ապշել են իտալական գինու շշի վրա տեսնելով Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի եւ տարբեր ժամանակաշրջանների այլ հայտնի գործիչների, այդ թվում Ուինսթոն Չեչիլի ու Չե Գեւարայի նկարները:

Պարետա Հովարդի խոսքով՝ ինքն ու իր ընկերուհին իմացել են, որ գինու գործարանն այդպիսի պիտակներով գինիներ է արտադրում որպես զվարճալի հուշանվերներ:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Հիտլերի ու Մուսոլինիի նկարներով պիտակների մեջ ինքն անձամբ ոչ մի զվարճալի բան չի տեսնում: «Ինձ թվում է, որ կա մարդկանց երկու տեսակ, որոնք կարող են դա զվարճալի համարել. Նրանք, որոնք կիսում են այդ քաղաքական գործիչների հայացքները, եւ երիտասարդությունը, որը չգիտի Երկրորդ աշխարհամարտի սարսափների մասին»,-հայտարարել է նորվեգացին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local-ը:

Գինու գործարանի սեփականատեր Ալեսանդրո Լունարդելլին հայտարարել է, որ իր ընկերությունը երկար տարիներ այդպիսի գինիներ է վաճառում:Նա գնորդներին կոչ է արել հումորով վերաբերել նման պիտակներին: Ֆյուրերի պատկերով գինին արժե 9,9 եվրո, իսկ Մուսոլինիի պատկերով գինին՝ 12 եվրո: