Դուբայում զույգը մեկ ամսվա ազատազրկման է դատապարտվել նրա համար, որ համբուրվել է մզկիթի մոտ։ Մզկիթի մոտ կայանված ավտոմեքենայում համբուրվող զույգի վրա ուշադրություն է դարձրել անցորդը, որը հետագայում դատարանում հանդես է եկել որպես գլխավոր վկա:

Դատարանում նա պատմել է, որ նկատել է կայանված կասկածելի ավտոմեքենան։ Նա տեսել է ներսում համբուրվող զույգին ու ոստիկանություն կանչել, որպեսզի պարզվի արդյոք ապօրինի սեռական ակտ կատարվում է, թե՝ ոչ։

Հանցագործները՝ 31-ամյա կինն ու 19-ամյա տղամարդն աշխատում են միեւնույն բանկում։ Նրանք հաղորդել են, որ սեռական հարաբերության մասին խոսք անգամ լինել չի կարող, փոխանցում է NEWSru.com-ը։

ԱՄէ-ն աշխարհի այն 6 երկրների ցանկում է, որտեղ մարդկանց աչքի առաջ համբուրվել չի կարելի։