Աշխարհահռչակ ու լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնի մահից հետո չեն դադարում տարբեր ենթադրությունները կապված նրա մահվան հանգամանքների հետ: Նրա անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյը խոստովանել է, որ Ջեքսոնի մահվան օրը նրան սուր ներգործության դեղ է ներարկել` «պրոպոֆոլ», որը հզոր ցավազրկող է: Համաձայն հետաքննվող վարկածներից մեկի, հենց այդ դեղն էլ կարող էր երգչի սրտի աշխատանքի դադարի պատճառը դառնալ:

Նշենք, որ իրավապահներն արդեն բազմաթիվ անգամ հարցաքննել են Մյուրեյին, խուզարկություն անցկացնելով նրա տանն ու կլինիկայում: Նա մեղադրվում է չմտածված սպանություն կատարելու մեջ, իսկ ոստիկանության աշխատակիցները հայտնում են, որ բժիշկը չի հրաժարվում համագործակցել իրենց հետ: Դեռեւս հայտնի չէ, թե արդյո՞ք, հայտնաբերվել են հանցանշաններ նրա տանը կամ կլինիկայում, թե` ոչ:

Ջեքսոնը մահացել էր հունիսի 25-ին: Մահվան պահին բժիշկը գտնվել է երգչի կողքին: Առայժմ մահվան հստակ պատճառներ չեն նշվում: Վարկածներից մեկի համաձայն, մահը վրա է հասել պրոպոֆոլի մահացու չափաբաժին ներարկելու հետևանքով: Դա շատ ուժեղ ազդեցություն ունեցող քնաբեր դեղ է, օգտագործվում է նարկոզի նպատակով: