Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին կժամանի Լոնդոն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով:
Այվ ընթացքում Թուրքիայի վարչապետին կուղեկցեն փոխվարչապետ եւ պետնախարար Ջեմիլ Չիչեքը, պետնախարարներ Զաֆեր Չաղլայանն ու Էգեմեն Բաղըշը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ խորհրդարանի պատգամավորներ:
Բանակցություններում քննարկվելու են թուրք-բրիտանական հարաբերությունները, Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությունը, կիպրական խնդիրը, նաեւ տարածարջանային եւ միջազգային հարցեր: Լոնդոնում կայանալու է նաեւ թուրք-բրիտանական բիզնես-համաժողով, որում հանդես կգա Էրդողանը:



























