Ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ երեկվանից հավաքվել են Բանգկոկում՝ պահանջելով կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրություններ անցկացնել:

Այն դեպքում, եթե կառավարությունը չդնի իր լիազորությունները, բողոքի գործողությունները կարող են տարածվել ողջ քաղաքում:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է նախօրեին Թայլանդի վարչապետ Աբխիսիտ Վետչաչիվան, կառավարությունը մտադիր չէ հրաժարական տալ: Հասարակական կարգի պահպանման համար մարտի 14-ին քաղաք են բերվել 40 հազար զինվորականներ եւ ոստիկաններ:

BBC-ի տվյալներով, ցուցարարները՝ կարմիր վերնաշապիկներ հագած, հիմնականում նախկին վարչապետ Տաքսին Չինավատի կողմնակիցներն են, որը պաշտոնանկ է արվել 2006թ. ռազմական հեղաշրջման արդյունքում:

Չնայած, որ ցույցի կազմակերպիչները խոստացել են բողոքել խաղաղ եղանակով, ներկայումս ընդդիմադիրները քարեր են նետում գործող վարչապետի ժամանակավոր շտաբի վրա՝ մտադրվելով շրջափակել այն, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

«Վեստիի» տվյալներով, Թայլանդի կառավարության ղեկավարն ու նրա առաջին տեղակալը արդեն ուղղաթիռով լքել են ժամանակավոր շտաբը:

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Թայլանդի մայրաքաղաք են ժամանում ընդդիմադիրների նորանոր ուժեր: