Մարտի 12-ին մի ողջ ընտանիք է տեղափոխվել Գյումրիի հիվանդանոց շմոլ գազի թունավորումից:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի, 1974թ. ծնված Լուսինե Մկրտչյանը, իսկ նույն հասցեի բնակիչներ` 1994 թ. ծնված Մելինե և 1996թ. ծնված Գագիկ Մկրտչյանները տեղափոխվել են Ավստրիական մանկական հիվանդանոց։
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր։



















