Որոշում է կայացվել, որ Ռուստամ Իբրահիմբեկովն առաջադրվելու է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նիստին ներկա են գտնվել կուսակցությունների անդամներ, որոնք Ազգային խորհրդի կազմում են։

Նիստը կայացել է դռնփակ։ էլման Մամեդզադեն ընտրվել է ԿԸՀ-ում Իբրահիմբեկովի լիազորված ներկայացուցիչ։ Նախաձեռնող խումբը կնախապատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու դրանք կներկայացնի ԿԸՀ-ին։