Մարտի 14-ին Թուրքիայի ֆուտբոլի ազգային առաջնության «Գալաթասարայ» եւ «Անկարագյուջու» ակումբների միջեւ կայանալիք խաղից առաջ երկու թիմերի երկրպագուների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ երկու ակումբների երկրպագուների վիճաբանությանը միջամտել է ոստիկանությունը։ Այնուհետ ոստիկանությունը սկսել է խուզարկել «Անկարագյուջու» ակումբի երկրպագուների երկու ավտոբուսները, որտեղից հայտնաբերվել է տարբեր չափսերի մսագործի դանակներ եւ այլ կտրող եւ ծակող գործիքներ։ Փաստի կապակցությամբ բերման է ենթարկվել 43 երկրպագու։