Վրաստանի ԿԸՀ-ում չեն մեկնաբանում կառույցի նախագահի հրաժարականի պատճառները։ Այս փուլում այդ մասին խոսել չի կարելի։ «Օգոստոսի 15-ին Զուրաբ Խարատիշվիլին ինքը հայտարարություն կանի, թե ինչու է որոշել պաշտոնաթող լինել»,-ընդգծել է ԿԸՀ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Խարատիշվիլին օգոստոսի 12-ին պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել խորհրդարանին։

Ավելի վաղ ԿԸՀ նախագահի հրաժարականի մասին հաղորդել էին մի շարք լրատվամիջոցներ։

Վրաստանի ԿԸՀ նախագահը հրաժարական է տվել

ԿԸՀ նախագահին կընտրեն այն անձինք, որոնք ԿԸՀ-ում նշանակվել են կուսակցությունների կողմից։ Այս դեպքում ԿԸՀ նախագահին 5-օրյա ժամկետով ընտրելու են «Վրացական երազանքի» անդամները, փոխանցում է «Ինտերպերս Նյուզը»։