Ռուսաստանցի հայտնի լրագրողուհի, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն աղջիկ է ունեցել։

«3335գ եւ 49 սմ հասակով փոքրիկն ուտում է, քնում, լալիս, ժպտում։ Ամեն ինչ լավ է»,-հաղորդել է երջանիկ մայրիկը։

«Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում Սիմոնյանն ասել է, որ իրենց երջանիկ է զգում, իսկ դստերը Մարիանա է կոչել այն պատճառով, որ «պարզապես գեղեցիկ անուն է»։ Նա նաեւ հաղորդել է, որ փոքրիկն իրեն է նման։

Սիմոնյանի ամուսինը լրագրող Անդրեյ Բլագոդիրենկոն է, որին լավ են ճանաչում Կրասնոդարում։ Ծնունդով այնտեղից է նաեւ Մարգարիտան։