Հայաստանի շրջանների զգալի մասում, հատկապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արեւելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: 

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում օգոստոսի 13-ին հատկապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է+19+21, ցերեկը` +31+33 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,

Կոտայքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28, 

Գեղարքունիքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28, 

Լոռիում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+26,

Տավուշում` գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+31,  

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33,  

Արարատում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+33,

Արմավիրում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+33,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+33,  

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +29+33,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27: