Մոսկվայի ղեկավարությունը որոշել է մինչեւ արտաքսումը չվերաբնակեցնել ապօրինի ներգաղթյալներին մանկական ճամբարներում։
ԴՄԾ՝ Մոսկվայի հարցերով վարչության ղեկավար Օլգա Կիրիլովան պատմել է, որ միգրացիոն ծառայության աշխատակիցները տեսչական այց են կատարել մանկական ճամբարներում, որոնք ներկայումս իրենց նշանակությամբ չեն օգտագործվում։ Այս մասին հաղորդում է M24.ru-ն։
Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ին, այն մասին, որ ներգաղթյալներին կարող են տեղափոխել հանգստայան ճամբարներ, հաղորդվել էր մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի կայքում։
Կիրիլովան նաեւ պատմել է, որ Գոլյանովո ճամբարում պայմանները բավարար են, որպեսզի նրանք այնտեղ բնակվեն։
Ներկայումս ներգաղթյալներին աստիճանաբար տեղակայում են արտերկրյա քաղաքացիների համար նախատեսված ճամբարներում, որը նախատեսված է 400 մարդկանց համար։




























