Լեռնային Ղարաբաղում շինարարական քարի նոր հանքավայր է բացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ նախագահի խորհրդական, ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար Գրիգորի Գաբրիելյանցը:  ԼՂՀ Երկրաբանական ծառայությունն իր ստեղծման երկու տարվա ընթացում բացել եւ հետախուզել  է  մարմարագույն կրաքարի, տուֆի եւ այլ շինաքարի հանքավայրը:

«Ոչ մետաղական օգտակար հանածոների որոնումները ԼՂՀ կառավարության նպատակային ծրագրերից է: Մենք պետք է հանրապետությանն ապահովենք սեփական շինանյութով»,-հայտարարեց Գաբրիելյանցը:

Հանքավայրում սպիտակ կրաքարի պաշարները միլիոնավոր խմ-ների կարող են հասնել: «Մեր պետկոմիտեն դեռ չի կազմել ռեսուրսների պաշտոնական գնահատականը: Ուստի արդյունահանման լիցենզիա մենք դեռ չեն տվել: Սակայն մասնավոր հատվածն արդեն հետաքրքրվում է այդ սպիտակ քարով: Այն կարող է նաեւ արտահանվել»,-նշեց Գ. Գաբրիելյանը: