Ռուսաստանի Կալուգայի շրջանի Տարուս քաղաքի հանգստյան գոտու տնօրենը, որտեղ հանգստյան օրերին ծեծի էին ենթարկել զբոսաշրջիկներին, ինքն է ոստիկանություն եկել եւ հանձնվել:
Շաբաթ օրը անհայտ անձինք հարձակվել էին հանգստյան տան որոշ զբոսաշրջիկների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Արդյունքում՝ 12 մարդ բուժօգնության էր դիմել: Հաղորդվում է, որ հարձակում գործողների թվում է եղել նաեւ բազայի տնօրենը:
Ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալված տնօրենից բացի, հաջողվել է պարզել կոնֆլիկտի եւս երեք մասնակիցների ինքնությունը: Հետախուզում է հայտարարվել:




























