Գրոհայիններն, այսօր՝ օգոստոսի 13-ին, Իրաքում պայթեցրել են նավթատարը, որով նավթը հասնում է Թուրքիա: 970 կմ երկարությամբ նավթատարը Քիրքուքից նավթը հասցնում է թուրքական Ջեյհան նավահանգիստ:
Պայթյունը տեղի է ունեցել Նինեվիա նահանգում, Ալբու ահաշ քաղաքից ոչ հեռու: Վերանորոգման աշխատանքները նախատեսում են ավարտել 1-3 օրերի ընթացքում, հայտնել է North Oil Company նավթային ընկերության ներկայացուցիչը:
Ըստ «ՌԻԱ նովոստիի», գրոհայինների հարձակումների ու ահաբեկչությունների հետեւանքով, Իրաքում օգոստոսի 13-ին 13 մարդ է զոհվել: Այսպես, Նինեվիա նահանգում գրոհայինների գնդակից 2 մարդ է սպանվել: Չորս մարդ զոհվել է Բաղդադի հարավում ականապատված մեքենայի պայթյունից, 14 մարդ վիրավորվել է: Եւս երկու ռումբեր պայթել են Քիրքուք եւ Սալահեդդին նահանգներում, որտեղ զոհվել էր 7 մարդ, այդ թվում 3 զինվոր ու ոստիկան:



























