ԱՄՆ պետդեպարտամենտի Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ զեկույցն արտացոլում է երկրի իրական իրավիճակը։ Vesti.az-ին հայտարարել է «Ումիդ» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Իղբալ Աղազաձեն։
«Ես լիովին համաձայն եմ ԱՄՆ պետդեմարտամենտի ներկայացրած զեկույցի հետ։ Այն արտացոլում է իրականությունը»,- ասել է նա:

Իր հերթին մեկ այլ պատգամավորի՝ Ֆազիլ Մուսթաֆայի կարծիքով, պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն մարդու իրավունքների ոլորտում եղած խնդիրները հաղթահարելու համար։

«ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի նշած մի քանի թերություններ Ադրբեջանում իրոք առկա են, սակայն ոչ այնքան չափազանված, որքան ներկայացված է զեկույցում»,- նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեպարտամենտի մարտի 11-ի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում 2008 թ. նախագահական ընտրությունների, 2009 թ. հանրաքվեի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սահմաափակվել են քաղաքացիների իրավունքները։