Հայաստանում ամուսնալուծված կանայք շատ քիչ հնարավորություններ ունեն ամուսնանալու: Այս մասին օգոստոսի 14-ին հայտարարել է «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը: Նրա խոսքով՝ ամուսնալուծված տղամարդիկ, անգամ երեխաների պարագայում, ավելի լավ դիրքում են:

Ամենից դժվար ամուսնանալ հաջողվում է մինչեւ 15 տարեկան երեխաներ ունեցող կանանց. «Պատճառն այն է, որ այդ դեպքում երեխաները դեռ ինքնուրույն չեն եւ նրանց լիակատար խնամք է հարկավոր: Տղամարդիկ դա շատ լավ իմանալով՝ չեն ցանկանում նման կանանց հետ ամուսնանալ»:

Սակայն կան նաեւ դեպքեր, երբ տղամարդիկ ամուսնանում են ամուսնալուծված անանց հետ. «Նման դեպքերը քիչ են, սակայն հանդիպում են: Օրինակ՝ կնոջը կորցրած եւ երեք երեխաներ ունեցող տղամարդն ամուսնացել է մեկ երեխա ունեցող կնոջ հետ եւ հիմա նրանք երջանիկ ընտանիք են կազմել»,-եզրափակել է Բաղիշյանը: