Այս տարվա 7 ամիսներին, Հայաստանի սահմանը հսկող Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության աշխատակիցներն ավելի քան 60 սահմանախախտի են ձերբակալել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը:
Աղբյուրի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ձերբակալվել է սահմանային ռեժիմը խախտած ավելի քան 25 մարդ: Պետական սահմանի անցակետերով այդ ընթացքում անցել է 990 հազար մարդ եւ ավելի քան 35 հազար տրանսպորտային միջոց:
Սահմանապահ վերահսկողության ընթացքում բացահայտվել է չգործող փաստաթղթերով սահմանը հատելու 770 փորձ, որոնցից 22-ին թույլ չեն տվել հատել սահմանը:





























