NEWS.am–ը ներկայացնում է «The Lithuania Tribune»-ում հրապարակված Սթիվեն Թրեյլորի հոդվածը որոշակի կրճատումներով.
Քայլեր արդեն արվել են: Բալթիայի երկերներն այդ քայլն արել էին գրեթե 10 տարի առաջ, հիմա եկել է Հայաստանի հերթը: Շուտով պետք է որոշվի Հայաստանի` 28 անդամից կազմված լիգային միանալու հարցը: Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն եւ հույս կա, որ ստորագրումը կկայանա նոյեմբերին Վիլնյուսում:
Գործընթացը երկար է եւ լինելու է դժվար: Կարո՞ղ է Հայաստանը երբեւէ հասնել հաջողության: Այդ հարցի պատասխանն, իհարկե, հայտնի չէ այս վաղ փուլում: ԵՄ-ին միանալու չափանիշները երեք հիմնական սկզբունքների վրա են հիմնված` քաղաքական կայունություն, գործող շուկայական տնտեսության առկայություն եւ երրորդը` անդամության պարտավորությունների ստանձնման ունակություն:
Տեղի շատ քննադատներ պնդում են, թե Հայաստանն առայժմ դեռ լիովին պատրաստ չէ այդ հաջորդ քայլին` Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Խորվաթիան վերջերս դարձավ Եվրամիության 28-րդ անդամը` լինելով տարածքով ու բնակչության թվով մոտ Հայաստսնին: Խորվաթիան լիարժեք անդամ դարձավ 10 տարի անց: Դրա համար որքա՞ն կպահանջվի Հայաստանից:
Անգամ այս փուլում Հայաստսնը գտնվում է խաչմերուկի վրա: Ռուսները պարզապես նրան բաց չեն թողնում` ունենալով իրենց սեփական «միջազգային տնտեսական կազմակերպությունը»` Եվրասիական տնտեսական միությունը: Ռուսաստանին դուր չի գա իր «ազդեցության գոտուն» այդքան մոտ եւս մեկ երկրի հնարավոր միավորումը ԵՄ-ին` 2004թ-ին բալթյան երկրների անդամակցությունից հետո:
Այդուհանդերձ, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարները լավն են: Երեք մլն բնակիչ ունեցող երկրի համար ասոցացման համաձայնագիրը «եւս մեկ քայլ է» շարունակելու համար «ապասովետականացման» գործընթացը եւ հատել արեւմտյան աշխարհում ճանաչման սահմանը:
Տարիներ շարունակվող բանակցությունները սպասում են հնդեվրոպական քաղաքակրթության օրրան համարվող Հայաստանի մասնագետներն ու դիվանագետներին` 21-րդ դարում արեւմտայն աշխարհին միանալու համար: Բալթյան երկրները նույնպես գրկաբաց կողջունեն Հայաստանին. թեեւ Հայաստանի ճանապարհը երկար կտեւի, սակայն այդ ճանպարհն արժե անցնել:




























