Իսպանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Բարսելոնում ձերբակալել են հայտնի վրացի «օրենքով գողի»՝ վրացական մաֆիայի առաջնորդներից Կախաբեր Շուշանաշվիլիին, գրում է «Պրավդա» թերթը:
Համաձայն վարկածներից մեկի՝ ձերբակալվածը պատասխան էր տալիս Եվրոպայում կատարված հանցագործությունների համար ավազակախմբի ներկայացուցիչներին պարգեւատրելու համար: Մեկ այլ վարկածով, Շուշանաշվիլիի մոտ էին հավաքվում ողջ ապօրինի գումարները, որոնք նա ներդնում էր օրինական բիզնեսի մեջ:
Խմբավորումը լվանում էր գումարները մի իսպանացի ոսկերչի, նաեւ Հայաստանի մի քանի քաղաքացիների միջոցով, որոնք դրանք ներդնում էին փոքր բիզնեսի մեջ:



























