Ադրբեջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում քրեական պատասխանատվության է ենթարկվել 1243 մարդ, որոնցից 37-ը այլ երկրների քաղաքացիներ են, հաղորդում է Trend News-ը։
Ըստ Ներքին գործերի նախարարության վարչության պետ, գեներալ-մայոր Ազի Ասլանովի, ձերբակալված արտասահմանցիների մոտից ընդհանուր հաշվով առգրավվել են ավելի քան 215 կգ տարբեր թմրանյութեր, որոնք անցյալ տարվա համեմատ 100 կգ-ով ավելի են։ Այս ամենի հետ մեկ տեղ, 358 հա տարածքում, 2009թ-ի 6 ամսվա ընթացքում, օպերատիվ տվյալնելի համաձայն հայտնաբերվել եւ ոչնչացվել են տարբեր թմրաբույսեր։
Վարչապետի տեղակալ, Ադրբեջանի նախարարների կաբինետի թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը, իր հերթին հայտնել է 23 254 թմրամոլների հաշվառման մասին,Դեռ ավելին, այդ տվյալները, ըստ նրա, չեն արտացոլում իրական պատկերը։
Հասանովի կարծիքով, աշխարհում գոյություն ունեցող թմրանյութերի տեղափոխման 113 ապօրինի երթուղիներից 37-ը անցնում են Ադրբեջանի տարածքով։




























