«Համատեղ բիզնես որեւէ մեկի հետ ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում՝ ո’չ „Նաիրիում“, ո’չ „Էրեբունիում“,- մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Հիշեցնենք, որ վերջերս ռուսական մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, ըստ որոնց, Հարություն Քուշկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին „Էրեբունի“ եւ „Նաիրի“ բժշկական կենտրոնների համասեփականատերն է:

Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունները, Հ. Քուշկյանն ասել է, որ թե’ „Էրեբունի“ թե’ „Նաիրի“ բժշկական կենտրոնները միայն իր սեփականությունն են եւ ինքը որեւէ մեկի հետ չի կիսում իր սեփականությունը:

»Բնականաբար, դրանք իմն են եւ, իմիջիայլոց, շատ վաղուց: 7-8 տարի «Էրեբունին» կլինի, մի 5-6 տարի էլ «Նաիրին», ես երեկ չէ առաջին օրը չեմ սեփականաշնորհել, շատ ավելի երկար տարիներ առաջ է եղել՝ համապատասխան մեր երկրի օրենքների",- ընդգծել է նա: