Տխրահռչակ Գուանտանամո բանտի ղեկավարությունն արգելել է բանտարկյալներին ընթերցել խորհրդային գրող Ալեքսանդր Սոլժենիցինի «ԳՈւԼԱԳ արշիպելագ» գիրքը: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շաքեր Ամերին մերժել են տրամադրել տվյալ գեղարվեստա-պատմական ստեղծագործությունը:
Ամերի փաստաբանները պատմել է, որ ստեղծագործությունը փոխանցել են բանտարկյալին: Վերջինս էլ պնդում է, որ իրեն ոչինչ չեն փոխանցել: Փաստաբանները ասում են, որ գրքեր կարդալու արգելքը ցույց է տալիս, թե ինչպես է ԱՄՆ-ն ոչնչացնում այն արժեքները, որոնց գոյությանը ժամանակին հենց իրենք էին պնդում: Փաստաբաններից մեկը նշել է, որ եթե կառավարությունն այսօր արգելում է այն գրքերը, որոնք ժամանակին արգելված էին Խորհրդային միությունում, ապա ահազանգելու ժամանակն է: Այս մասին հաղորդում է RT-ն:
Հիշեցնենք, որ Գուանտանամոյի գրադարանում կա մոտ 18 հազար գիրք, ամսագիր եւ DVD:





























