Կուրսկում հավաքվել են Երկրորդ համաշխարհայինի կարեւորագույն մարտերից մեկի մասնակիցները: Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից ժամանած տասնյակ վետերաններ կրկին այցելել են այն վայր, որտեղ 1943-ի օգոստոսին կանգնեցրին վերմախտի զորքերի առաջխաղացումը:
Կուրսկի ճակատամարտում Երրորդ ռեյխի գեներալները հույս ունեին Ստալինգրադի պարտության տեղը հանել, հայտնում է vesti.ru-ն:
Գերմանացիների գրոհը, սակայն, դեմ էր առել հրետանու կրակին: Հրամանատարներին հաջողվել էր գուշակել գլխավոր հարվածի ուղղությունը: Ճնշելով հակառակորդին` կարմիրբանակայինները հակահարձակման էին անցել:
Պատմաբանները Կուրսկի ճակատամարտն անվանում են «ադամանդյա օպերացիա»:
1943-ի օգոստոսը բեկումնային դարձավ Երկրորդ աշխարհամարտում:





























