ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում դեմ է հանդես եկել Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելուն՝ առանց ՄԱԿ-ի մանդատի:
«Եթե ԱՄՆ-ն հարձակում գործի այլ պետության վրա՝ առանց ՄԱԿ-ի մանդատի եւ առանց համոզիչ ապացույցներ ներկայացնելու, ապա հարց կծագի, արդյո՞ք նման գորեւծողությունները կարող են արտոնվել միջազգային օրենսդրության կողմից»,-հայտարարել է Օբաման: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ամեն բան անում է միջազգային օրենսդրության շրջանակներում, որպեսզի Բաշար Ասադը հեռանա իր պաշտոնից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեկնաբանելով Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման մասինհայտարարությունները՝ Օբաման այդ հարցում ուղղակիորեն չի մեղադրել կառավարական զորքերին եւ հայտարարել է, որ «ԱՄՆ-ն այժմ տեղեկություններ է հավաքում»:





























