Չնայած Վրաստանում իշխանափոխությանը, այսօրվա դրությամբ Թբիլիսին որեւէ ազդանշան չի տալիս՝ կապված վրաց-հարավ օսեթական հարաբերությունները բարելավելու հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը:
Նա ընդգծել է, որ Հարավայն Օսիայի ժողովուրդը ոչ մի դեպքում եւ ոչ մի հանգամանքներում չի կարող մոռանալ եւ ներել իր դեմ իրականացրած հանցագործությունները:
Հանրապետության ղեկավարի խոսքով՝ Հարավային Օսիայի իշխանություններն առաջիկայում առաջընթաց են ակնկալում՝ միջազգային հանրության կողմից հանրապետության անկախության ճանաչման հարցում:





























