Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, թարգմանիչ, մշակութային գործիչ Գիվի Շահնազարին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
«Հարգելի պարոն Շահնազար,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մայր հայրենիքում բարձր են գնահատում Ձեր ավանդը, որ Դուք բերել եք հայ-վրացական գրական եւ մշակութային դարավոր կապերի զարգացման, փոխադարձ հարստացման գործին: Որպես բանաստեղծ, թարգմանիչ եւ մշակութային գործիչ Դուք տասնամյակներ շարունակ ծավալել եք արդյունավետ եւ շնորհակալ գործունեություն՝ իրականացնելով հայրենանվեր առաքելություն:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություններ եւ ամենայն բարիք»,-ասված է նախագահի շնորհավորական հեռագրում:





























